• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ամերիկայի հայկական համագումարի տարեկան հավաք ՀՀ դեսպանությունում

23 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության տարեկան հաշվետու հավաքը, որն, ավանդույթի համաձայն, անցկացվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության շենքում: Միջոցառմանը ներկա էին կազմակերպության խորհրդի անդամներ, Արեևլյան ափի կենտրոնական և տեղական օղակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքում, որը ներկայացրեց դեսպանորդ Հ.Թաշչյանը, նշվեց, որ Ամերիկայի հայկական համագումարն այսօր առանցքային դերակատարում ունի Միացյալ Նահանգներում հայկական շահերի ներկայացման եւ առաջ մղման գործում: Համագումարը նշանակալից ներդրում ունի Հայաստանի համար այնպիսի կարևորագույն խնդիրներում, ինչպիսիք են, մասնավորապես, ԱՄՆ հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հակահայկական ուղղվածություն ունեցող լոբիստական ջանքերի չեզոքացումը: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ նշվեց, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների քաղաքականությանը, որը հետապնդում է Հայաստանի և միջազգային հանրության դեմ ուղղված շանտաժի միջոցով հակամարտության կարգավորման գործընթացում առավելություններ կորզելու նպատակը: Այս համատեքստում միաժամանակ ընդգծվեց, որ Հայաստանը երբեք տեղի չի տա այդ սպառնալիքին ու սադրանքներին: «Մեր դիրքորոշումն աներեր է. Արցախի կենսական շահերը երբևէ բանակցության առարկա չեն դառնա: Իսկ ԱՄՆ հայկական համայնքն այն ուժն է, որը կարող է չեզոքացնել և ի չիք դարձնել ամերիկյան հասարակությանը և ղեկավարությանը ապակողմնորոշելու նպատակով Ադրբեջանի գործադրած ջանքերը»,- նշված է դեսպանի ուղերձում:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Աննի Թոթահը, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ովքեր ներկայացրեցին այս տարվա կատարած աշխատանքը և նախանշեցին առաջիկա անելիքները:

Միջոցառմանը Ամերիկայի հայկական համագումարի անունից հատուկ պարգեւ տրվեց կազմակերպության հիմնադիր Ջոն Հանեսսյանին, ում անունից պարգևը ընդունեց վերջինիս այրին` Էլիզաբեթ Հանեսսյանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: