• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սարգսյանը հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնի հետ

03 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 3-ին ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ:

Դեսպան Սարգսյանի խնդրանքով կոնգրեսականը ներկայացրեց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգի խնդիրները եւ դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց կոնգրեսական Փալոնի անձնական դերակատարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Հայաստանին ու Արցախին տրամադրվող քաղաքական եւ տնտեսական աջակցության ապահովման ուղղությամբ:

Կոնգրեսական Փալոնը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում:

Զրուցակիները մտքեր փոխանակեցին նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախդնրի բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: