• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սբ. Մարիամ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 82-ամյակին նվիրված միջոցառում

14 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական եկեղեցում Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի կողմից մատուցվեց հատուկ պատարագ` նվիրված եկեղեցու հիմնադրման եւ օծման 82-ամյակին:
Պատարագին հետեւած հանդիսավոր ընդունելությանը ելույթներով հանդես եկան Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու Ծխական խորհրդի նախագահ Օնիկ Սիվասլյանը, Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը եւ այլոք: Բոլորի կողմից նշվեց այն բարձր ու կարեւոր առաքելությունը, որը Սբ.Մարիամ եկեղեցին կատարել է իր հիմնադրման օրվանից ի վեր: Մասնավորապես, ընդգծվեց Սբ. Մարիամ եկեղեցու սպասավորների կողմից ցուցաբերված մեծ նվիրումն ու իրականացվող աշխատանքը Վաշինգտոնի շրջանի հայ համայնքի համախմբման, հայրենիքից հեռու հայկական մշակույթի եւ ավանդույթների պահպանման գործում:
Միջոցառման մասնակիցներին ուղղված խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրման եւ օծման 50-ամյակի կապակցությամբ եւ առանձնակի կարեւորեց եկեղեցու` կրոնական հաստատություն լինելուց զատ համայնքի մշակութային, կրթական եւ հայապահպանության կենտրոն լինելու բարձր առաքելությունը: Հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների համատեքստում դեսպան Սարգսյանը նշեց, որ միայն հասարակության տարբեր շերտերի սերտ համագործակցության շնորհիվ է հնարավոր բազմապատկել մեր ներուժը եւ նշանակալի ձեռքբերումներ արձանագրել տարբեր խնդիրների հաղթահարման եւ մեր օրակարգի հարցերի բարձրաձայնման գործում: Այդ առումով նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սբ. Մարիամ եկեղեցու սպասավոր անձնակազմին Հայաստանի անկախ Հանրապետության գոյության առաջին իսկ օրվանից ՀՀ դեսպանության հետ ունեցած սերտ համագործակցության համար:
Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: