• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության դեսպանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

12 փետրվարի, 2015
Հայաստանի Հանրապետության դեսպանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի հետ: Հանդիպումը, որի ընթացքում դեսպան Տիգրան Սարգսյանին ուղեկցում էին ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանն և դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, տեղի է ունեցել Պենտագոնում՝ պաշտպանության ոլորտում ընթացող հայ-ամերիկյան համագործակ-ցության շրջանակներում:

Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները: Շոշափվել են նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կավկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ փորձագիտական օժանդակության տրամադրման, ինչպես նաև կրթության ու վարժանքների միջոցով շարունակելու է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ խաղաղապահ գործողություններում մասնակցելու համար ունակություն¬ների բարձրացման և պաշտպանության համակարգում գործող ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծեցին, որ շարունակելու են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանության ուղղությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: