• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դասախոսություն ՀՀ դեսպանությունում

12 փետրվարի, 2015

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Ջորջ Վաշինգթոն» Համալսարանի «Եվրոպական, եվրասիական եւ ռուսական ուսումնասիրությունների մասնագետների» կենտրոնի հետ համատեղ փետրվարի 12-ին կազմակերպել էր այցելություն-դասախոսություն, որին մասնակցել են «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի Միջազգային հարաբերությունների «Էլիոթ» դպրոցի դասախոսներ եւ ունկնդիրներ:

Հանդիպմանը դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանում ընթացող զարգացումները եւ դրանց առնչությամբ ՀՀ դիրքորոշումը:

Ներկաների կողմից բարձրացվեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, Կովկասյան տարածաշրջանում եւ դրա շուրջ անվտանգության եւ կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին եւ այլն:

Դեսպանորդ Թաշչյանը բարձր է գնահատել ամերիկյան ուսանողական շրջանակների` տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը` ընդգծելով, որ միայն փոխադարձ ճանաչման շնորհիվ հնարավոր կլինի հասնել ամուր բարեկամության հաստատմանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: