• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

19 փետրվարի, 2015
Քննարկում ԱՄՆ Կոնգրեսում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնի գրասենյակը կազմակերպեց հատուկ քննարկում, որի բանախոսներն էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը: Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ:

Բանախոսները բարձր գնահատեցին ԱՄՆ օրենսդիր իշխանության և, մասնավորապես, Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի ակտիվ դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու և դրանք ԱՄՆ քաղաքական օրակարգում ներառելու գործում:

ՀՀ դեսպանորդն իր ելույթում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ առանձին անդրադարձ կատարելով հարևան երկրների հետ հարաբերություններին, տարածաշրջանում ընթացող գործընթացներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵՄ հետ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերին: Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Հրաչյա Թաշչյանը ընդգծեց Միացյալ նահանգների ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: