• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդաժողով Վաշինգտոնում

10 մարտի, 2015

Մարտի 10-ին Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հաստատության կողմից «Կոսմոս» ակումբում անցկացվեց «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը և հետագա քայլերը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոսն էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ղրղզստանի դեսպանները, պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարությունից և առևտրի դեպարտամենտից, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Քննարկման առաջին կեսում ելույթներով հանդես եկան և ներկաների հարցերին պատասխանեցին Վարդան Արամյանը, Տատյանա Վալովայան, ինչպես նաև ԱՄՆ-ում ԵՄ պատվիրակության քաղաքականության, զարգացման և անվտանգության բաժնի ղեկավար Կլաուս Բոցետը:

Դեսպան Սարգսյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարժառիթներին: Խոսելով տնտեսական գործոնների մասին՝ նա նշեց, որ Հայաստանը, ինչպես որևէ այլ սահմանափակ շուկա և ռեսուրսներ ունեցող երկիր, չի կարող միայնակ, առանց որևէ ինտեգրացիոն միությանն անդամակցելու, հաջողության հասնել կենսունակ և կայուն զարգացում ունեցող տնտեսություն ձևավորելու գործում: Ուստի, ըստ դեսպան Սարգսյանի, բնական էր, որ Հայաստանը պետք է ձգտեր տնտեսական ինտեգրմանը, ընդ որում այնպիսի կազմավորման հետ, որի անդամների հետ արդեն իսկ ունի սերտ տնտեսական կապեր և համագործակցության հարուստ ավանդույթ: Այդպիսի կառույցի հատկանիշներին լիովին համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությունը: Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տալիս մուտք գործել 170 մլն բնակչություն ունեցող շուկա, ուր Հայաստանի ապրանքները ճանաչելի և մրցողունակ են: Այն նաև էժան հումք ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում, ինչպես նաև լայն ասպարեզ բացում ներդրումների ներգրավման և աշխատանքային ուժի ազատ տեղաշարժի համար: Որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնարար շարժառիթ` դեսպանը նաև հիշատակեց այդ կազմակերպության անդամների հետ անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, գտնվելու կարևոր հանգամանքը:

Ավարտելով ելույթը՝ դեսպան Սարգսյանը կարևորեց նաև ԵՄ հետ համագործակցության շարունակականության պահպանումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևաչափի հաստատման հարցում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ ԵՄ հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ԵՏՄ անդամ երկրների տնտեսական արդիականացման և տնտեսության բազմազանեցման համար, իսկ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հարուստ փորձը կարող է այդ առումով բավականին օգտակար լինել:

Իր խոսքում Վարդան Արամյանն անդրադարձավ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության տնտեսագիտական հիմնավորմանը: Համեմատական վերլուծություն կատարելով` նա թվային ցուցանիշներով ներկայացրեց ԵՏՄ անդամակցության դրական անդրադարձը Հայաստանի տնտեսական աճի վրա: Ընդհանուր ակնարկ կատարելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ինտեգրացիոն կազմավորումների վերաբերյալ` նա անդրադարձավ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարներին:

Տիկին Վալովայան, խոսելով ԵՏՄ անցած ուղու մասին, նշեց, որ թեև այն ձևավորվել է համաձայն ԵՄ կառուցվածքային տրամաբանության, սակայն, որոշումների կայացման մեխանիզմներում առաջնորդվում է անդամների միջև հավասարության սկզբունքով: Եթե ԵՄ խորհրդում անդամ պետությունների ձայները համապատասխանում են նրանց տնտեսության ծավալին, ապա ԵՏՄ-ում բոլոր անդամ պետություններն օժտված են հավասար ձայներով:

Նա նշեց նաև, որ նկատի ունենալով ԵՄ փորձը, ԵՏՄ-ն իր ընդլայնման գործընթացն իրականացնելու է խիստ աստիճանական սկզբունքով և այդ առումով խուսափելու է ավելորդ շտապողականությունից:

Տիկին Վալովայան, ներկայացնելով ԵՏՄ ապագայի վերաբերյալ իր տեսլականը, ընդգծեց ԵՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման անխուսափելիությունը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ տվյալ պահի դրությամբ ԵՏՄ-ն 14 պետություններից (մասնավորապես` Իսրայելից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Նոր Զելանդիայից և այլն) ստացել է ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու առաջարկություն, և այդ ուղղությամբ բանակցություններում առավել առաջընթաց է արձանագրվել Վիետնամի հետ:

Մանրամասն անդրադարձ կատարելով ինտեգրացիոն գործընթացներում ՀՀ դերակատարությանը, նա նշեց, որ թեև Հայաստանը ԵՏՄ այլ անդամներին զիջում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով, սակայն պետական կառավարման և գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման առումով նա այդ կառույցում առաջատար է: ԵՏՄ-ն կիրառում է անդամ պետությունների լավագույն փորձը և Հայաստանի ձեռքբերումներն, ըստ նրա, շատ կարևոր են այդ առումով:

Նա նաև կարևորեց ԵՄ հետ Հայաստանի ունեցած կառուցողական համագործակ¬ցությունը: Ընդգծելով թե´ Արևմուտքի և թե Մերձավոր Արևելքի երկրների հետ ունեցած Հայաստանի բարեկամական հարաբերություններն ու համագործակցության փորձը` բանախոսը կարծիք հայտնեց, որ այն կարող է կապող հարթակ հանդիսանալ Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ ուղղություններով: Ըստ նրա՝ հարթակ բառն այս պարագայում շատ ավելի գերադասելի է քան կամուրջ բառը, քանզի կամուրջով անցնում գնում են, իսկ հարթակի վրա հաստատուն կանգնում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: