• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքի շնորհանդես Վաշինգտոնում

09 ապրիլի, 2015
«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքի շնորհանդես Վաշինգտոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո դեսպանությունում տեղի ունեցավ Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» անգլերեն գրքի շնորհանդեսը: Գրքում ամբողջացված են վերջին գրեթե քսան տարվա ընթացքում Մեթյու Կարանյանի կողմից Վանում, Անիում, Կարսում և պատմական Արևմտյան Հայաստանի այլ շրջաններում կատարված հայկական հուշարձանների 125 լուսանկարներն ու դրանց պատմությունը:

Մեթյու Կարանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց մի շարք մանրամասներ իր հետազոտությունների, 1915թ. Ցեղասպանությունից առաջ և հետո տարբեր հայկական հուշարձանների պատմության, ինչպես նաև տեղի բնակիչների հետ իր ունեցած շփումների մասին: Գրքում հեղինակն առանձնահատուկ անդրադառնում է իր հանդիպած հայերի կամ հայկական արմատներ ունեցող մարդկանց պատմությանը:

Մեթյու Կարանյանն իր գիրքը նվիրել է իր երկու տատիկներին և բոլոր հայ կանանց, ովքեր վերապրել են Ցեղասպանության անմարդկային զրկանքները և այնուհետև իրենց մեջ ուժ գտել` վերստեղծելու հայկական համայնքները Հայաստանից դուրս և ապահովելու հաջորդ սերունդների հայկական ինքնության պահպանումը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: