• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

22 ապրիլի, 2015

Ապրիլի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համագործակցությամբ Կոնգրեսի «Քենան» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը, որը վարում էր ԱՄՆ-ի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, ներկա էին բազմաթիվ ամերիկյան կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, ԱՄՆ արևելյան ափի հոգևոր սպասավոր Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Պենսիլվանիայի Սուրբ Սահակ և Մեսրոպ Հայաստանեաց եկեղեցու հովիվ, Հոգեշնորհ Տեր Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, հայ եկեղեցու հոգևոր առաջնորդներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան սենատորներ Ջաք Ռիդը, Ռոբերտ Մենենդեզը, Էմի Քլոբուչարը, Էդ Մարկին, Շելդոն Ուայհաուսը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Պելոսին, Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ևս 20 ներկայացուցիչ: ԱՄՆ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն իրենց խոսքում քննադատեցին Թուրքիայի կողմից որդեգրված ժխտողականության քաղաքականությունը և աջակցություն հայտնեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին, որը ոչ միայն նպաստելու է արդարության հաստատմանը, այլ նաև օգնելու է կանխարգելել ապագայում ցեղասպանությունների կրկնությունը:

Ներկաներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց. «Հարյուր տարի է անցել Ցեղասպանությունից ի վեր: Մեկ ամբողջ դար, մեկ ամբողջ դարաշրջան: Պոեզիան է իր մեջ ներառում դարաշրջանի խորքային իմաստը, այն արտացոլում է ժամանակաշրջանի ոգին, ազգային գիտակցությունը և ժողովրդի իմաստությունը: Պոետն իր ազգի պատիվն է և խիղճը: Իմ սիրելի պոետին ընտրելով` ես ընտրում եմ իմ ուղին, իմ ճակատագիրը, իմ ճանապարհը… Այսօր ես կցանկանայի վերհիշել հայ պոետների և գրողների` Հրանտ (Մելքոն Գյուրջյան) և Տիգադինցի (Հովհաննես Հարությունյան), Գիրգոր Զոհրապ և Սմբատ Փյուրյադ (Տեր-Ղազարյանց), Երուխան (Երվանդ Սրմակեշխանլյան), Արտաշես Հարությունյան և Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չոգյուրյան և Ռուբեն Սեւակ: Ի՞նչ ընդհանրություն ունեն այս պոետները: Նրանց մահվան օրը: Նրանք բոլորը սպանվեցին 1915-ին: Կարո՞ղ եք պատկերացնել: Սպանել մի ամբողջ ազգի բոլոր գրողներին միաժամանակ: Հայի պատվի և խղճի ներկայացուցիչներին: Արդյո՞ք սա երբևէ հնարավոր է մոռացության մատնել»:

«Մեր մեկդարյա պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար չունի քաղաքական նպատակներ: Սա պրագմատիկ պայքար չէ, այն քաղաքական շահեր չի հետապնդում: Մենք պայքարում ենք պատմական արդարության վերականգնման համար, մեր պատվի և խղճի համար, մեր ինքնության համար: Այն մեր պոետների հոգիների կանչն է, որն ամեն մի հայ ամբողջ աշխարհում կրում է իր մեջ»:

«Ավելին, քան որևէ այլ բան, հայերը կիսում են արդարության զգացումը: Մեր պայքարը անսասան է: Մեր վճռականությունը անկոտրում է», - ընդգծեց դեսպան Սարգսյանը:

Այս տարի Կոնգրեսում տեղի ունեցած միջոցառմանը զուգահեռ` կազմակերպվել էր նաև «Նրանք չպետք է տառապեն. Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության պատմությունը» խորագրով հատուկ ցուցադրություն, որը ներկայացնում էր Հայոց ցեղասպանությունից փրկվածներին աջակցելու նպատակով «Մերձավորարևելյան հիմնադրամի» կողմից իրականացված ծրագրերի մեկնարկը և ժառանգությունը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: