• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ելույթը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

24 ապրիլի, 2015

Սիրելի բարեկամներ,
Հարյուր տարի է անցել Մեծ Եղեռնից:
Հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունից: Հարյուր տարի, մեկ դար:
Անցյալ, որը չի անցնում, որի կրողները մենք ենք ու մեր երեխաները:
Անցյալ, որը մեր էության եւ ներկայի մասն է:

Ցեղասպանությունը վառ է մեր հիշողության մեջ նաեւ այն պատճառով, որ մենք այսօր առնչվում ենք դրա ժխտողականության հետ:

Ժխտողականությունը ցեղասպանության շարունակությունն է:
Ժխտողականությունն արդարացնում է կատարվածը:
Ժխտողականությունը հանցագործության կոծկման փորձ է:
Ժխտողականությունը տարածում է նույն ցեղասպան մտածողությունը:
Ժխտողականությունը պատրաստում է նոր հանցագործություն:
Ժխտողականությունը քայքայում է ժամանակակից քաղաքակրթության միասնականությունը:
Ժխտողականությունն ոչնչացնում է արդարությունը եւ ազնվությունը:
Ժխտողականությունը ցեղասպանության շարունակությունն է:
Ժխտողականության քաղաքականություն իրականացնողները երբեք չեն գնա հաշտեցման:
Իսկ ժխտողականության աջակիցները դառնում են հանցագործության մեղսակիցներ:

Սիրելի հայրենակիցներ,

Ինչու է հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում այսօր միախմբված եւ պահանջում արդարություն:

Առաջին. Դա մեր անմեղ եւ սուրբ նահատակների ոգիների կանչն է: Մենք պարտավոր ենք ամբողջ աշխարհին ասել ճշմարտությունը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել այս իրողությունը:

Երկրորդ. Դա նոր հանցագործությունների կանխման պայքար է: Հանցագործություններ, որոնք կատարվում են այսօր, որոնք սպառնում են մեր ազգի անվտանգությանը: Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը վկայությունն են այդ վտանգի: Արցախի պայքարն ազատութան եւ անկախության համար դա նոր ցեղասպանության կանխման պայքար է:

Երրորդ. Դա պայքար է մեր երեխաների, մեր ապագայի համար: Քանի դեռ ավարտված չէ ցեղասպանությունը, քանի դեռ գոյություն ունի ժխտողականություն, մեր ապագան չի կարող լինել անվտանգ:

Սիրելի բարեկամներ,

Մեկ դա առաջ կոտրվեց մեր ազգի ողնաշարը: Ոչնչացվեց մեր մտավորականության զգալի մասը:

Մեր պատասխանն է ցեղասպանություն իրականացնողներին. ՄԵՆՔ ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ:

Իսկ մեր հաջողության գաղտնիքը մեր բազմազան, աշխարհով մեկ սփռված եւ տաղանդաշատ ժողովրդի միասնության մեջ է: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: