• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բակում և հարակից տարածքում տեղի ունեցավ ցույց` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Ցույցին մասնակցում էին շուրջ 600 մարդ, ներառյալ` Ամերիկայի արևելյան ափի հայկական բազմաթիվ կազմակերպությունների ղեկավարներ, Վաշինգտոնի ու շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից մատուցվեց հատուկ աղոթք:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը նշեց, որ Ցեղասպանությունը մեր հիշողության մեջ վառ է նաև այն պատճառով, որ մենք այսօր առնչվում ենք դրա ժխտողականությանը: «Ժխտողականությունը ցեղասպանության շարունակությունն է… Ժխտողականության քաղաքականություն իրականացնողները երբեք չեն գնա հաշտեցման: Իսկ ժխտողականության աջակիցները դառնում են հանցագործության մեղսակիցներ»:

«Մեկ դար առաջ կոտրվեց մեր ազգի ողնաշարը: Ոչնչացվեց մեր մտավորականության զգալի մասը: Մեր պատասխանն է Ցեղասպանություն իրականացնողներին. «Մենք կանք ու կլինենք»: Իսկ մեր հաջողության գաղտնիքը մեր բազմազան, աշխարհով մեկ սփռված և տաղանդաշատ ժողովրդի միասնության մեջ է», - իր խոսքում ընդգծեց դեսպանը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ամերիկահայ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործական կյանքին և գործունեությանը: Միջոցառումը կազմակերպել էր թանգարանի աշխատակից Վալեսկա Ուիթիգը: Վերջինս հանդես եկավ մեծանուն նկարչի մասին պատմող ելույթով: Ներկայացվեցին մանրամասներ նրա կենսագրությունից: Հատուկ շեշտադրում կատարվեց նկարչի հայ լինելու և Վանի շրջանում ծնված լինելու հանգամանքի վրա: «Նկարիչն ու մայրը» հանրահայտ կտավի համատեքստում հանգամանալից կերպով խոսվեց Հայոց ցեղասպանության մասին: Նշվեց, որ հայրենաբաղձությունն անջնջելի հետք է թողել նկարչի հոգեբանական կերպարի ձևավորման և նրա աշխարհընկալման վրա: Հատուկ ընդգծվեց նկարչի ունեցած հսկայական ազդեցությունը ամերիկյան կերպարվերսի և մասնավորապես «աբստրակտ իմպրեսիոնիզմ» ուղղության ձևավորման վրա:

Միջոցառմանը մասնակցում էին դեսպան Սարգսյանը և նրա տիկինը, ինչպես նաև ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փիթըր Ուիթիգն ու նրա կինը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: