• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հանդիպումը ԱՄՆ Արևելյան ափի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

31 մայիսի, 2017

 Մայիսի 31-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ Արևելյան ափի հայկական կազմակերպությունների` Հայաստանյայց առաքելական եկեղեցու արևելյան թեմի, Կիլիկիո Արևելյան թեմի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Համահայկական հիմնադրամի, Հայ իրավաբանների միության, Հայ օգնության ֆոնդի, Վարդանանց ասպետների, Թեքեյան մշակութային միության, Հայաստանի մանուկների հիմնադրամի, Ամերիկայի հայկական խորհրդի, Ռամկավար ազատական կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցության, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Միացյալ Նահանգների Հայ ինժեներների և գիտնականների միության ղեկավարների, ինչպես նաև տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկան` անդրադառնալով երկկողմ օրակարգի կարևորագույն ուղղություններին:

Դեսպանն անդրադարձավ նաև վերջին տարվա ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ և Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներին: Կարևորվեց երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև տնտեսական կապերն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու` ընդգրկելով ԱՄՆ այլ շրջանների հայկական կազմակերպությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: