• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստը Վաշինգտոնում

19 մարտի, 2018

 Մարտի 19-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակում, տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի նիստը, որին հայկական պատվիրակության կազմում մասնակցեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի հիմնադրումից ի վեր (2015թ.) կողմերի միջև սա երկրորդ հանդիպումն էր:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, պատվիրակության կազմում ներգրավված էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Աշխատանքի ու սոցիալական հարցերի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններից, Սննդամթերքի անվտանգության ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից:

Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էր ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին: Ամերիկյան կողմից նիստին ներկա էին ԱՄՆ Պետքարտուղարության, Գյուղատնտեսության, Աշխատանքի ու Առևտրի դեպարտամենտների, ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության, Սննդամթերքի ու դեղորայքի տեսչության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր սեղան-քննարկում մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նիստի ավարտին խորհուրդն ամփոփեց ԱՄՆ-Հայաստան առևտրային օրակարգը ու հստակեցրեց հետագա քննարկումների ու խորհրդակցությունների ոլորտները:

Մարտի 20-ին ՀՀ պատվիրակությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Տնտեսական և առևտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄըքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Երկու կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ առկա է առևտրի ու ներդրումների ներկա ծավալներն ընդլայնելու երկուստեք պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի արդյունքներին և երկկողմ տնտեսական համագործակցության այնպիսի առաջնային ուղղություններին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան և գինեգործությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: