• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումը և ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրու բացման արարողությունը Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում

28 հունիսի, 2018

 Ս.թ. հունիսի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում` մասնակցությամբ Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանի ու Առաջին տիկին Նունե Սարգսյանի: Միջոցառմանը ներկա էին մոտ 250 հյուրեր, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Կանզասի ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արևեյան Ամերիկայի թեմի նոր առաջնորդ Դանիել վարդապետ Ֆինդիկյանը, Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը ԱՄՆ Արևելյան շրջանի Ազգային առաջնորդարանից, Հայ հեղափոխական դաշնակցություն ու Ռամկավար կուսակցությունների ղեկավար կազմը, ինչպես նաև տասնյակից ավելի ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ ԱՄՆ տարբեր ծայրերից:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկի` ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Բաստրմաջյան) կիսանդրու բացման արարողությունը: Առաջին Հանրապետության ականավոր գործչին հարգանքի տուրք մատուցելու այս գաղափարն ի կատար է ածվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի համատեղ ջանքերով: Իրենց ելույթներում ՀՅԴ Բյորույի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ԱՄՆ Արևելյան Շրջանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Հայկ Օշականը նշեցին այն անգնահատելի դերը, որ Արմեն Գարոն ունեցել է հայոց պետականության կայացման ու ՀՀ միջազգային համբավը բարձրացնելու գործում:

Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը շնորհակալագիր հանձնեց քանդակի հեղինակ, կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանին, ում հեղինակած` կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին անցած տարի բացվել էր Օտավայի կենտրոնում: Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առիթով դեսպանի կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև ամերիկահայ բարերար ու հասարակական գործիչ Սավի Թուֆենկյանին` իր ազգանվեր գործունեության ու ԱՄՆ-ում ՀՀ դինավագիտական ներկայացուցչություններին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկավ Նյու-Յորքում բնակվող երիտասարդ օպերային երգիչ Քրիստոֆեր Նազարյանը: Վաշինգտոնի Բրայթվուդ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի սաները, ովքեր այս տարվա ընթացքում Embassy Adoption ծրագրի շրջանակներում ուսումնասիրել են Հայաստանը, կատարեցին Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան» երգը: Միջոցառումը եզրափակվեց բոլոր ներկաների կողմից «Զեյթունցիների քայլերգի» կատարմամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: