• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ

01 դեկտեմբերի, 2018
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային քաղաքականության մեջ։

Մենք՝ հայերս, մշտապես երախտագիտությամբ ենք հիշելու Ջորջ Բուշ Ավագին թե՛ որպես մեծ քաղաքական գործչի, թե՛ որպես մեծ մարդասերի: Դեռևս ԱՄՆ փոխնախագահ եղած տարիներին, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, նա իր ընտանիքի անդամներին ուղարկեց Հայաստան՝ ուղեկցելու ամերիկյան օգնությունն ու կիսելու մեր մեծ վիշտը։

Ջորջ Բուշի պաշտոնավարման տարիներին էր, երբ Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի հետ: Նա մեծապես սատար է կանգնել մեր երկրի անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ մեր խորին վշտակցությունը փոխանցել Նախագահ Բուշի ընտանիքին ու ԱՄՆ ողջ ժողովրդին։ Այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: