• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում Վաշինգտոնում կազմակերպված համերգների վերաբերյալ

16 մարտի, 2019

Մարտի 16-ին Ֆրանսիայի դեսպանության մշակութային կենտրոնում` «Ֆրանսիայի տանը», Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված երկու համերգները, որոնց ընթացքում ելույթ ունեցավ Paris Chansons երաժշտական համույթը՝ Լոս Անջելեսից:

Ֆրանսիայի դեսպանության ու Սմիթսոնիան ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված համերգները միավորել էին ամերիկահայ ու ֆրանսախոս համայնքների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի ու մշակութային հաստատությունների անդամների: Համերգները նվիրված էին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Իր ելույթում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը խոսեց Ֆրանկոֆոնիայի փառատոնի առաքելության մասին` որպես ֆրանկոֆոն մշակույթն ու ավանդույթները միջմշակութային փոխանակման միջոցով լայն լսարանին հասցնելու միջոց: Նա ներկայացրեց նաև Հայաստանի գործունեությունը` որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի կյանքն ու թողած ժառանգությունը` որպես Ֆրանկոֆոնիայի դեսպան, Հայաստանի Ազգային հերոս ու աշխարհի քաղաքացի: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ միջոցառումը կյանքի կոչվեց, մասնավորապես` La Maison Française-ի տնօրեն Մարի-Հելեն Զավալային, Սմիթսոնիան ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Բրիջիթ Բլաշարին և Չիկագոյում Հայաստանի պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանին:

Paris Chansons-ի տաղանդավոր երաժիշտները հանդիսատեսի առջև հանդես եկան Ազնավուրի, Ադամոյի, Մասիասի, Պիաֆի, Դասենի, Դալիդայի, Զազի հայտնի կատարումների, ինչպես նաև մի շարք համաշխարհային հիթերի իրենց մեկնությամբ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: