• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի

15 հուլիսի, 2019

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին:

Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը խոսեց Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունների մասին, ինչպես նաև ներկաներին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական ու ընտրական բարեփոխումները` հատկապես կարևորելով արդարադատության ոլորտում խոշոր բարեփոխումների իրականացումը: Միջոցառման պաշտոնական մասից հետո համայնքի անդամները հնարավորություն ունեցան շփվելու հայկական պատվիրակության անդամների հետ և հարցեր ուղղելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Տեղեկանք․ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը երկկուսակցական կոնգրեսական հանձնաժողով է, որն անմիջականորեն աշխատում է գործընկեր պետությունների հետ` աջակցելով արդյունավետ, անկախ և հաշվետու օրենսդրական ինստիտուտների զարգացմանը, հանդիսանում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման յուրահատուկ հարթակ: Նշյալ միջոցառումից առաջ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկկուսակցական պատվիրակությունն ընթացիկ տարվա ապրիլին այցելել էր Հայաստան: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: