• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Անկախության 28-ամյակին նվիրված ընդունելություն

03 հոկտեմբերի, 2019

 Հոկտեմբերի 3-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 28-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի անդամներ, ԱՄՆ-ի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, ԱՄՆ հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, հայոց հոգևոր թեմի ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով միջոցառմանը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը անդրադարձ կատարեց անկախության տարիների ձեռքբերումներին, արցախյան ազատամարտին, Հայաստանի զարգացման ու ամրապնդման հարցում Սփյուռքի անգնահատելի դերին:
Դեսպան Ներսեսյանը առանձնահատուկ շեշտեց անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, նշելով, որ հայ ժողովուրդը միահամուռ կերպով Հայաստանը դարձրեց ավելի թափանցիկ, ապրելու ու գործելու համար առավել բարենպաստ վայր:
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, դեսպան Ներսեսյանը ընդգծեց, որ դրանք դինամիկ զարգացում են ապրել անկախության տարիներին, իսկ Թավշյա հեղափոխությունը նոր հեռանկարներ է հաղորդել հետագա ընդլայնման համար: ՀՀ դեսպանը շեշտեց, որ ընթացիկ տարվա մայիսին կայացած Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը իր համընդգրկուն օրակարգով որակական նոր հարթության վրա դրեց երկկողմ հարաբերությունները:
ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը իր խոսքում անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան հարաբերություններին ու ընդգրկուն օրակարգի ընդլայնման հեռանկարներին, կարևորեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները: Խոսելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին, ամերիկացի պաշտոնյան նշեց, որ Հայաստանը դառնում է այս ոլորտում տարածաշրջանային կարևոր հանգույց, և դրա վառ ապացույցն է այս օրերին Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: