• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լոս Անջելեսում Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված գալա ընդունելություն

20 հոկտեմբերի, 2019
Լոս Անջելեսում Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված գալա ընդունելություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 20-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված գալա ընդունելությունը, որի ընթացքում ամփոփվեցին կազմակերպության կողմից անցյալ մեկ տարվա գործունեության արդյունքները:
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում կարևորեց Հանձնախմբի կողմից որդեգրած առաքելության իրականացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, դեսպանն ընդգծեց հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առաջմղման հարցում Հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքները, նշելով, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականության հետևանքները տեսանելի են նաև այսօր:
Դեսպանն առանձնակի անդրադարձ կատարեց ընթացիկ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելես պատմական նշանակության այցին, նշելով, որ այցի ընթացքում կայացած հանդիպումները, ստորագրված փաստաթղթերն ու բիզնես ֆորումը որակական նոր մակարդակի և ինստիտուցիոնալ նոր հարթության վրա դրեցին Հայաստանի և Կալիֆորնիայի միջև հարաբերությունները: Դեսպան Ներսեսյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանի՝ Գրանդ Փարքում ամերիկացի պաշտոնյաների, տասնյակ հազարավոր հայերի առջև ունեցած ելույթը յուրովի նոր խթան հաղորդեց Հայաստան-Սփյուռք միասնությանը, որը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած համահայկականության գաղափարի մասն է կազմում: Այս համատեքստում, դեսպանը կարևորեց Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի կազմավորման հարցում Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը:
Անդրադառնալով Հանձնախմբի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող գործունեությանը և գրանցած ձեռքբերումներին՝ դեսպան Ներսեսյանը վստահություն հայտնեց, որ ապագայում ևս Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը կշարունակի իրականացնել իր առաքելությունը նույն վճռականությամբ ու եռանդով:
Ելույթի ավարտին դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերին՝ Կոմիտեի՝ «Տարվա կին» անվանակարգում մրցանակին արժանանալու կապակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: