• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հովանո ներքո Վաշինգտոնի Քրիգըրի թանգարանում կայացած համերգ

25 հոկտեմբերի, 2019

Ս.թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հովանո ներքո Վաշինգտոնի Քրիգըրի թանգարանի համերգային սրահում տեղի ունեցավ ամերիկահայ ջութակահարուհի Հուրիգ Թալին Փուչիկյանի համերգը, ում նվագակցում էին վիետնամցի թավջութակահար Փհուկ Փհանը, դաշնակահարուհի Նհի Հուինը: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի, Առնո Բաբաջանյանի և անվանի այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը իր խոսքում կարևորեց մշակութային նմանատիպ միջոցառումների անցկացումը, նշելով, որ դրանք յուրօրինակ միջոց են օտարազգի լսարանին ևս մեկ անգամ ծանոթացնելու հայկական հարուստ մշակույթին ու մեր անվանի մշակութային գործիչների ստեղծագործություններին: Այս համատեքստում, դեսպանն առանձնակի կարևորեց մշակութային դիվանագիտության դերը ժամանակակից աշխարհում՝ որպես երկրների միջև համագործակցությունը խթանող և միմյանց կամրջող ամենաարդյունավետ գործիքներից մեկը:
Դեսպան Ներսեսյանը անդրադարձավ տարվա ընթացքում դեսպանության կողմից կազմակերպված տարբեր մշակութային միջոցառումներին՝ առանձնահատուկ շեշտելով հաջորդ տարի անցկացվելիք «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» վերտառությամբ հայկական մշակութային երկշաբաթյա փառատոնը։ Փառատոնը ներառում է աննախադեպ միջոցառումների շարք, որոնք կուղեկցվեն հայկական երաժշտության և պատմության, հայկական ֆիլմերի ներկայացմամբ։ Միջոցառումների մեկնարկը տրվելու է 2020թ․ փետրվար ամսին: Մշակութային միջոցառումը կազմակերպվում է հանրահայտ PostClassical Ensemble-ի հետ համատեղ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: