• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի աշխատանքային այցը Վաշինգտոն

31 հոկտեմբերի, 2019

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը, որը ս․թ․ հոկտեմբերի 27-31-ն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, հոկտեմբերի 28-ին այցելեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն։
Դեսպան Ներսեսյանը, ողջունելով Արցախի պատվիրակությանը, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ՀՀ դեսպանության կողմից տարվող աշխատանքների օրակարգը՝ կարևորելով այդ օրերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի շուրջ ընթացող քննարկումները։
Նախարար Մայիլյանն իր խոսքում ներկայացրեց Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ Արցախի միջազգային ճանաչմանն ու արտաքին կապերի ընդլայնմանը միտված աշխատանքները։
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո, Վաշինգտոնում ՀՀ դեսպանություն այցելեցին համայնքային կառույցների ղեկավարներն ու անդամները, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև Վաշինգտոնում գտնվող արցախյան պատվիրակությունը։
Հոկտեմբերի 30-ին Կոնգրեսում կայացավ Արցախի անկախությանը նվիրված ընդունելություն, որին ներկա էին կոնգրեսականներ, հայկական կառույցների ղեկավարներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։ ԱԳ նախարար Մայիլյանը հանգամանորեն ներկայացրեց Արցախի միջազգային ճանաչմանը ուղղությամբ իրականացվող քայլերը, ներառյալ բազմաթիվ երկրների հետ տարբեր մակարդակներով իրականացվող համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա կոնգրեսականներին՝ նախորդ օրը Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին կողմ քվեարկելու համար, ինչը կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնման, հետագա ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, դեսպանը նշեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Արցախը վստահորեն շարունակում է իր զարգացման ժողովրդավարական ուղին։
Հոկտեմբերի 31-ին Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության պատվին ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ հայկական կառույցների ու հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Դեսպան Ներսեսյանը նշեց, որ նման հանդիպումները կարելի է դիտարկել նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համահայկականության գաղափարի համատեքստում, որի հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Դեսպանը կարևորեց նման այցերը՝ ընդգծելով, որ դրանք ևս յուրահատուկ ուղերձներ են պարունակում։
Նախարար Մայիլյանը ներկայացրեց առաջնագծում տիրող իրավիճակը, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը, ապակենտրոնացված համագործակցության արդյունքները: Արցախի ԱԳ նախարարը նաև անդրադարձավ աշխատանքային այցի շրջանակներում ունեցած տարբեր հանդիպումներին՝ կարևորելով դրանց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: