• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված ընդունելություն

30 հունվարի, 2020
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված ընդունելություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հունվարի 30-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված ընդունելություն։
Իր ելույթում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը անդրադարձ կատարեց ՀՀ զինված ուժերի կայացման ուղուն, ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի անվտանգության անկյունաքարը։
Դեսպանը նաև շեշտեց հայ-ամերիկյան ռազմական համագործակցության կարևորությունը անցյալ տարի մեկնարկած ռազմավարական երկխոսության համատեքստում, որն ապահովում է հարթակ համապարփակ քննարկումների համար։
Դեսպան Ներսեսյանը հարգանքի տուրք մատուցեց մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին և երախտագիտություն հայտնեց բոլոր այն զինվորականներին, ովքեր ապահովում են խաղաղությունն ու անվտանգությունը։
Վաշինգտոնում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանն իր ելույթում ընդգծեց, որ մեր զինծառայողները ոչ միայն անառիկ են պահում մեր սահմանները, այլ նաև տարբեր միջազգային ձևաչափերի հետ համագործակցաբար խաղաղապահ գործունեության միջոցով անվտանգություն են ապահովում Կոսովոյում, Աֆղանստանում, ինչպես նաև Լիբանանում և Մալիում։
ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերը շնորհավորելով Զինված ուժերի օրվա առթիվ, կիսվեց Հայաստան իր վերջին այցի տպավորություններով՝ գոհունակություն հայտնելով հայաստանյան իշխանությունների հետ լայն և համապարփակ համագործակցության առթիվ։ Նա նաև շեշտեց Կանզասի ազգային գվարսիայի հետ պետական համագործակցության ծրագրի կարևորությունը՝ որպես Հայաստանի հետ ռազմական համագործակցության հիմնաքար։
Կանզասի Ազգային գվարդիայի ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Տաֆանելլին իր ելույթում կիսվեց օրեր առաջ Հայաստան իր այցի տպավորություններով:
Ընդունելությանը ներկա էին Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, Պաշտպանության քարտուղարության, Պետքարտուղարության ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: