• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը

28 հնս, 2025
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը։ Դեսպան Ներսեսյանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության գործունեության, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների, մասնավորապես, ուսանողների առջև ծառացած խնդիրների մասին,  ներկայացրել է ԱՄՆ-ի հայ համայնքում առկա իրավիճակը։ ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև COVID19-ի հետագա տարածման դեմ պայքարում ԱՄՆ հետ համագործակցությանը:

Խոսելով ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված դեսպանության ջանքերի մասին՝ դեսպան Ներսեսյանը նշել է․ «Համաճարակի բռնկումից ի վեր, մենք համակողմանիորեն աջակցել ենք մեր քաղաքացիներին։ Նախ կոչ ենք արել, և՛ արտաքին գործերի նախարարությունը, և՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, կամավոր կերպով գրանցվել և հաշվառվել մեր հյուպատոսական համապատասխան ծառայություններում, որպեսզի մենք կարողանանք անմիջապես կապ հաստատել մեր քաղաքացիների հետ՝ նրանց ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։ Ցավոք, ոչ բոլորն են գրանցվել այս ընթացքում։ Սակայն նրանց, ովքեր գրանցվել և մեզ հետ կապ էին հաստատել, անմիջապես օգնել ենք մեր գործառույթների շրջանակներում և մեր հնարավորությունների սահմաններում։ Մասնավորապես, այս ընթացքում մեր կողմից կազմակերպվել է Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում  սովորող 15 հայ ուսանողների վերադարձը, ինչպես նաև Այովա նահանգից մի խումբ հայ ուսանողների վերադարձը Հայաստան։ Նույնը նաև բազմաթիվ այլ քաղաքացիների պարագայում. ովքեր զանգահարել և կապ են հաստատել մեզ հետ, կարողացել ենք անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական աջակցություն տրամադրել»։

Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաև դեռևս ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների խնդրին․ «Մենք կարողացել ենք մեր ուսանողներին՝ թե՛ մեր ուժերով, թե՛ տեղի համայնքի աջակցությամբ ցուցաբերել համակողմանի աջակցություն: Այս պահի դրությամբ մեզ հետ կապի մեջ են տարբեր նահանգներում գտնվող 24 ուսանողներ: Գիտեք, որ բոլոր չվերթները, որով հնարավոր էր մեկ կամ երկու կանգառով վերադառնալ Հայաստան, արդեն դադարեցվել են: 

Բոլորի հետ, ում տվյալները հաշվառվել են դեսպանությունում, 24-ժամյա ռեժիմով կապի մեջ է հյուպատոսը, գրանցում է նրանց բոլոր խնդիրները։ Այս պահին ուսանողների մեծամասնությունը գտնվում է կամպուսում, և դեռևս օգտվում է իրենց կրթաթոշակներից։ Նրանց բոլոր խնդիրները փորձում ենք օպերատիվ կերպով հասցեագրել և ցուցաբերել աջակցություն։ 

Նաև Պետքարտուղարության կողմից կազմակերպված «Flex» ծրագրով տարբեր նահանգներում են գտնվում 37 աշակերտներ։ Ծրագրի կազմակերպիչների և ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է, որ առավել անվտանգ է նրանց կեցությունն առայժմ շարունակել ԱՄՆ-ում՝ այն ընտանիքներում, որտեղ գտնվում են, քան նրանց վերադարձնել Հայաստան։ Հետևաբար, բոլորի հետ մշտական կապի մեջ ենք և ցանկացած հարց առաջանալու դեպքում փորձում ենք հնարավորության շրջանակում տեղում անմիջապես հասցեագրել այն»։

Անդրադառնալով հայ-ամերիկյան փոխգործակցությանը՝ Վարուժան Ներսեսյանը, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակի հենց սկզբից մշտապես կապի մեջ ենք եղել ԱՄՆ պատկան մարմինների հետ, պարբերաբար իրականացվել են խորհրդակցություններ, փոխանակվել է տեղեկատվություն և ամերիկյան կողմը մի քանի օր առաջ արդեն հայտարարեց ՀՀ-ին տրամադրվող 1 միլիոն  100 հազար դոլարի չափով օգնության մասին, ինչի համար մենք, բնականաբար, շատ շնորհակալ ենք ամերիկյան իշխանություններին»։ 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև ԱՄՆ հայ համայնքում առկա իրավիճակը․ «Մեր ուշադրության կենտրոնում են ՀՀ քաղաքացիները և ամերիկահայ համայնքը։ Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱՄՆ Արևելյան ափի Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդների հետ, հայկական բոլոր առաջատար կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարների հետ և տեղեկատվության պարբերական փոխանակում ենք իրականացնում։ Ցավոք, հայաշատ համայնքները գտնվում են թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան ափում հենց այն նահանգներում, որոնք ամենահուժկու հարվածն են ստացել կորոնավիրուսից. խոսքը Կալիֆորնիայի և Նյու Յորքի նահանգների մասին է։ Այս պահի դրությամբ, Կալիֆորնիայում միայն մեկ մահվան դեպքի մասին է հայտնի: Մենք մեր համայնքի տարբեր կազմակերպություններից պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում և փորձում հասկանալ՝ ինչ իրավիճակ է տիրում հայկական համայնքներում»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: