• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ

09 մայիսի, 2020
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մայիսի 9-ին ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, միջոցառումը անցկացվեց օն-լայն հարթակում:
Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում ԱՊՀ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԱՄՆ-ում բնակվող Հայրենական պատերազմի վետերաններ, ինչպես նաև պատերազմում զոհված հերոսների զավակներն ու թոռները:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլորին կարևոր հաղթանակի հոբելյանի առթիվ՝ նշելով, որ սա ևս մեկ առիթ է Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակի առջև խոնարհվելու և երախտագիտության խոսք հղելու նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ հնարավոր դարձրեցին ֆաշիզմի դեմ հաղթանակը:
Դեսպան Ներսեսյանը նշեց, որ հայ ազգի զավակները, ուս ուսի տված այլ երկրների իրենց եղնայրների և քույրերի հետ, կերտեցին մեծ հաղթանակը: Առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայրենական պատերազմին մասնակցել է ավելի քան 500 հազար հայ, որոնցից 300 հազարը Հայաստանից, 200հազարը՝ խորհրդային այլ երկրներից: 100 հազար ազգությամբ հայեր մարտնչել են հակահիտլերյան կոալիցիայի այլ զինված ուժերի կազմում՝ Խորհրդային Միությանը տալով հինգ մարշալ, առավել քան վաթսուն գեներալ, ավելի քան հարյուր հերոս: Մարշալ Բաղրամյանի, ադմիրալ Իսակովի, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և այլոց անունները և կերտած փառքի ուղին մինչ օրս ոգեշնչում են սերունդներին:
Դեսպան Ներսեսյանն ընդգծեց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում՝ առանձնացնելով Էրնեստ Դերվիշյանին, ով ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Միացյալ Նահանգների Պատվո շքանշանով, ինչպես նաև Ջորջ Յուսկալյանին, ով նույնպես արժանացել է զինվորական պարգևի:
Շնորհավորական ուղերձի ավարտին դեսպան Ներսեսյանը կրկին ողջունեց Հայրենական պատերազմի վետերաններին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երկար տարիների կյանք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: