• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում աշխատանքային տեսակապ-հանդիպում

17 հուլիսի, 2020
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում աշխատանքային տեսակապ-հանդիպում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 17-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում, խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի («Իմ քայլը» խմբակցության ղեկավար), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) և Վահե Էնֆիաջյանի (ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) հետ տեսակոնֆերանսի միջոցով մասնակցեց Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ աշխատանքային քննարկմանը։
Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին և Արցախին մշտապես ստարելու հարցում:
Կողմերը կարևորեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնումը և խորացումը:
Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները` որոնք ուղեկցվեցին նաև մարզի Բերդ քաղաքի և Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմամբ:
Այդ համատեքստում օրենսդիրները դատապարտեցին նաև Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Հայկական կողմը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: