• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

COVID-19 ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՆԵՐԿԱ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15 սեպտեմբերի, 2020

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ սահմանված հավելվածի համաձայն.

Հայաստանի Հանրապետության ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ, իսկ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԲԱՑԻ թույլատրվում է ՄԻԱՅՆ հետևյալ անձանց մուտքը.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.
2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
3. այն առանձնահատուկ դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար։
• ՀՀ ժամանող անձանց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում: Անձիք մեկուսանում են ծանուցագրում իրենց կողմից նշված վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։
• Այս կանոնից բացառություն են կազմում ՀՀ տարածք ժամանող այն անձինք, ովքեր ինքնամեկուսացման ժամկետի ընթացքում վճարովի հիմունքներով անցնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն և ստանում են բացասական պատասխան: Լաբորատորիաների կողմից բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո վերոնշյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում:
• Վերևում նշված կետից բացառություն են կազմում նաև օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները, որոնք ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:

Ճամփորդները պետք է ավիաընկերություններից ճշտեն թռիչքի և տարանցման համար անհրաժեշտ պայմանները և COVID թեսթի հնարավոր պահանջները: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: