• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ներսեսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

21 սեպտեմբերի, 2020
Դեսպան Ներսեսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարգելի ընկերներ,
Ամերիկահայ համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ. Իրադարձություն, որը մեր հայկական հայրենիքի հազարամյա երկար պատմության, մեր հպարտությունը հանդիսացող հայկական ժառանգության համար անկյունաքարի դեր հանդիսացավ:
Սեպտեմբերի 21-ը աշխարհի համայն հայության համար կարևորագույն օր է, քանի որ մենք նշում ենք մեր ազգային պետականության վերածնունդը և որպես անկախ պետություն Հայաստանի վերադարձը երկրների համայնք:
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին մենք տոնում ենք մեր անկախության օրը և Հայաստանի դեսպանատանը հյուրընկալում մեր ընկերներին և համայնքին: Այս տարի, երբ մենք նշում ենք մեր Ազգային տոնը համավարակի պայմաններում, մենք չենք կարող կազմակերպել հյուրընկալություն և անձամբ բաժակ բարձրացնել ի փառս Հայաստանի անկախության:
Սակայն, մենք կարող ենք, յուրաքանչյուրս մեր սրտերում, յուրաքանչյուրս մեր տներում, Վաշինգտոնում և աշխարհով մեկ հիշատակել այն խիզախ ու երազող ոգիներին, ովքեր կանգնած են մեր պետականության ստեղծման հիմքում: Այսօր մենք նաև մեր շնորհակալական խոսքն ենք հղում հայկական զինված ուժերին՝ մեր պետականության ու անվտանգության պահապաններին և բոլոր նրանց, ովքեր շատ տարբեր եղանակներով ամրապնդում ու ապահովում են մեր սուրբ պետականությունը:
Դեպ անկախություն, դեպ պետականություն մեր ազգային երազանքի ուղին միշտ լի է եղել փորձություններով ու մարտահրավերներով: Մենք վերապրեցինք 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, հաղթահարեցինք տնտեսական ճգնաժամը, առավելություն ունեցանք ռազմական ագրեսիայի դեմ, և դիմացանք մեր սահմանների շրջափակմանը երկու երկրների կողմից: Մենք դիմացկունությամբ ու միասնականությամբ ենք առերեսվել յուրաքանչյուր փորձության:
Շնորհիվ մեր ժողովրդի միասնականության, նվիրվածության, տաղանդի ու խիզախության, մենք այսօր միջազգային հանրության պատասխանատու անդամ ենք և գործընկեր այն բոլոր երկրների համար, ովքեր հակված են համագործակցելու ի շահ խաղաղության ու զարգացման:
Սիրելի ընկերներ,
2018թ-ին հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք ենք մեր ազգային ճակատագրի սեփականատերը: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր հիմնարար իրավունքների և ազատությունների հստակ իրացումն էր, որը մեր երկրի երկարամյա պատմության մեջ նշանավորվեց որպես մեծ քայլ դեպի ավելի ժողովրդավար հասարակություն: Այսօր, ես հպարտ եմ ասել, որ Հայաստանը աշխարհով մեկ ճանաչված է որպես առաջամարտիկ ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում:
Հայաստանի կառավարությունը շարունակում է իրականացնել նոր բարեփոխումների լայն շրջանակ, որոնք բոլորը միտված են ընդլայնելու մեր ժողովրդի քաղաքացիական, մարդասիրական և քաղաքական իրավունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդարադատությանը, իրավապահ համակարգին և կոռուպցիայի դեմ պայքարին:
Սիրելի ընկերներ,
Նշելով այս օրը այստեղ՝ Վաշինգտոնում, ես կցանկանայի անդրադառնալ ՀՀ-ԱՄՆ գործընկերության ամուր և կայուն զարգացմանը:
Ինչպես գիտեք, այս տարի լրանում է մեր երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Վերջին մեկ դարի ընթացքում, մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը ավելի է ամրապնդվել՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև մեր տարածաշրջանում ու աշխարհում խաղաղ, բեղուն ապագայի ընդհանուր տեսլականի վրա: Քայլ առ քայլ մեր հարաբերություններն ամրապնդվել են հայկական ժառանգությամբ ամերիկացիների կողմից, որոնց աջակցում են ամերիկյան հասարակության Հայաստանի դաշնակիցներն ու ամերիկյան վարչակազմում և Կոնգրեսում մեր բազմաթիվ ընկերները:
Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրները մեր հարաբերությունները հասցրեցին Ռազմավարական երկխոսության մակարդակի՝ արտացոլելով մեր ընդհանուր հանձնառությունը՝ համագործակցելու տարածաշրջանային, առևտրային, էներգետիկ, տեխնոլոգիական, պաշտպանական և մարդասիրական հարցերի լայն ոլորտներում: Այս ոգով մենք այս օրերին հեռավար տարբերակով անց ենք կացնում Ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով:
Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ դար առաջ և այսօր, միշտ էլ առաջնամարտիկն է եղել Հայաստանի անկախության, կայուն ու կառուցողական կերպով աջակցելով մեր անկախությանը, ինքիշխանությանը և մեր ժողովրդավարությանը: Մենք արժևորում ենք մեր գործընկերությունը և ակնկալում դրանց զարգացումը գալիք շաբաթների, ամիսների ու տարիների ընթացքում:
Հարգելի ընկերներ,
Եվս մեկ անգամ հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ինձ համար մեծագույն հաճույք է Ձեզ հետ նշել Հայաստանի հանրապետություն Անկախության օրը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ, ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: