• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ներսեսյանի հոդվածը

08 հոկտեմբերի, 2020
Դեսպան Ներսեսյանի հոդվածը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Աշխարհը չպետք է անտեսի մահաբեր հարձակումները Հարավային Կովկասում

 

 

Մոտավորապես երկու շաբաթ է ինչ Արցախը՝ Հարավային Կովկասի հայերով բնակեցված այս շրջանը,, դիմանում է ադրբեջանական հրթիռների անողոք ու մահացու հարվածներին, հրետանային ու դրոնային հարձակումներին: Ժամեր առաջ Արցախի (միջազգայնորեն հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ) Մայր տաճարը երկու անգամ հարձակման ենթարկվեց, որի արդյունքում վիրավորումներ ստացան լրագրողներ, ովքեր զննում էին հասցված վնասը:

Այս նոր հարձակումը տարբերվում և վտանգավոր է նրանով, որ Թուրքիան բացահայտ ու ագրեսիվ աջակցում է դրան՝ խրախուսելով Ադրբեջանի ղեկավարությանն ու զինելով զինվորականությանը: Հայերը հավատացած են, որ Թուրքիայի այս աջակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է դեպի նոր տիպի կորոնավիրուսը, իսկ ԱՄՆ-ում նախընտրական շրջան է, դրդեցին Ադրբեջանին՝ հարձակումներն հենց հիմա իրականացնելու համար: Հակամարտությունը սպառնում է վերաճել տարածաշրջանային պատերազմի, եթե ոչ ավելին, եթե ԱՄՆ-ն ու մյուս համաշխարհային ուժերը չմիջամտեն:

Ռոդ Այլենդ նահանգից մի փոքր մեծ Արցախը հազարավոր տարիներ բնակեցված է եղել հայերով: Հանդիսանալով վաղ րիստոնեության և հայտնի սրբավայրերի օրրաններից մեկը՝ Արցախն այսօր ժամանակակից ժողովրդավարությամբ դե ֆակտո պետություն է՝ իր սեփական նախագահով, օրենսդիր մարմնով ու ինքնապաշտպանական ուժերով: Այն ինքնորոշման է ձգտում 1991թ-ից ի վեր, ինչ փլուզվեց Խորհրդային Միությունը:

Մենք՝ հայերս, այս վերջին հարձակումը դիտարկում ենք որպես 1915թ․ ցեղասպանությունը շարունակելու փորձ, որի սկիզբը դրվել է Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից, ովքեր որոշել էին, որ հայերին պետք է վերացնել, քանի որ նրանք խաթարում էինք կայսրության ՝ էթնիկ միսնության ձգտումը: Արդյունքում, տարածաշրջանում հայ բնակչությունը ոչնչացվեց՝ 1.5մլն հայ դարձավ ցեղասպանության զոհ:

Ինչպես ցեղասպանության սարսափների ենթարկված ցանկացած այլ երկիր, Հայաստանն ու Արցախը հաստատակամ են ու հանձնառու «այլևս երբեք» գաղափարին: Երկար տարիներ ի վեր Թուրքիան ղեկավարող նախագահը՝  Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չի թաքցնում Թուրքիայի դերի հետ կապված իր տեսլականը՝ հասնելու Օսմանյան կայսրության նշանավորությանը: Հենց անցյալ շաբաթ էր, որ Էրդողանը նույնիսկ պնդեց, որ «Երուսաղեմը մերն է»: Ծավալապաշտական այդ ձգտման մեջ նա Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր հաջորդ թիրախը, իսկ Ադրբեջանին՝ որպես իր ամենամտերիմ դաշնակից:

Թուրքիան Ադրբեջանին է տրամադրում ակտիվ դիվանագիտական ու ռազմական աջակցություն, ներառյալ՝ սարքավորումներ, ուսումնավարժանքներ և ինստրուկտորներ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար: Թուրքական F-16 օդանավերը թիրախավորել են Արցախի ու Հայաստանի քաղաքացիական ու ռազմական դիրքերը: Ֆրանսիայի ու Ռուսաստանի կառավարությունները մեղադրել են Թուրքիային՝ զինյալներ պատրաստելու, վճարելու ու հազարավոր ջիհադական վարձկանների Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու մեջ:

Փաստորեն Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմ հրահրել: Էրդողանի համար, ում արդեն հաջողվել է ներգրավվել Սիրիայում ու Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմներում, միջամտել Լիբանանում ու Էգեյան ծովում, և պրոքսի-պատերազմներ վարելու համար հավաքագրել իսլամիստ զինյալների բանակ,, այս նոր հակամարտությունը ամենավերջին ստուգայցն է, թե որքանով կհանդուրժեն  Արևմտյան դանակիցները Թուրքիայի այս աններելի գործողությունները։:

Այս ամենին համահունչ, , Թուրքիան ու Ադրբեջանը հռչակում են իրենց գործընկերությունը որպես «մեկ ազգ, երկու պետություն»>, բացառությամբ, որ Հայաստանն ու Արցախը այս «տեսլականի» ճանապարհին են կանգնած: Թուրքիան հավաստել է իր ամբողջական աջակցությունն Ադրեջանի կողմից ուժի գործադրմանը, որն արժանացել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների դատապարտմանն ու հանդիմանանքին:

 

Այս ընթացքում, 1.5մլն ուժեղ ամերիկահայ համայնքը, որից գրեթե մեկ միլիոնը բնակվում է Լոս Անջելեսի շրջանում, համախմբվել է այս հակամարտությունից, ցույցեր կազմակերպելով ուշադրություն է հրավիրում բռնությունների վրա: Դա ներառում է նաև Հարավային Կալիֆորնիայում վերջին օրերին անցկացվող ցույցերը: Ցուցարարներից շատերը Հայոց Ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են: Նրանք հոգեպես միացել են իրենց հայրենիքի հայերին, ովքեր պաշտպանում են ազատ, խաղաղ, բարգավաճ ու ապահով երկրում ապրելու իրենց իրավունքը:

Աշխարհը չպետք է մի կողմ քաշվի, ոչ էլ հայացքը շրջի: Որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, Թուրքիան պարտավոր է իրեն դրսևորել որպես պատասխանատու միջազգային դերակատար, վստահաբար՝ ոչ այնպիսին, որ էթնիկ ատելություն ու տարածաշրջանային պատերազմներ  է հրահրում: Անդամակցությունը կանաչ լույս չէ պատերազմներ հրահրելու համար:

Միացյալ Նահանգները կարղ է միջամտել՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելով, որպեսզի վերջինս դուրս մնա Արցախի հակամարտությունից և զսպի Թուրքիայի նկրտումները՝ Հարավային Կովկասում որևէ ավելի լայն դերակատարման համար: Սա կարողղ է նաև ներառել Թուրքիային ստիպելը, որ  դադարեցնի Հայաստանի դիվանագիտական ու տնտեսական շրջափակումը, առերեվի իր ցեղասպան անցյալի հետ և վերականգնի իր հարաբերությունները Հայաստանի հետ:

Ի հավելումն, ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է. խումբ, որը ստեղծվել է խթանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը: Որպես այդպիսին, Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին դադար առնել ու վերականգնել բանակցությունները՝ փոխընդունելի զիջումների հիման վրա հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար։ Մինչ դա, ամբողջ ամերիկյան անվտանգային ու ռազմական աջակցությունը , մասնավորապես՝ զենքերի ու որոշակի տեխնոլոգիաների վաճառքը Ադրբեջանին, պետք է կասեցվի:

Արցախի կամ Հարավային Կովկասում այլ խնդրի համար դիվանագիտությանը գործուն այլընտրանք գոյություն չունի: Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի միջազգային հանրությանը՝ կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան ու զսպելու Թուրքիայի նկրտումները:   

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: