• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ներսեսյանի դասախոսություը Լյութերյան քոլեջի ուսանողների համար

07 ապրիլի, 2021
Դեսպան Ներսեսյանի դասախոսություը Լյութերյան քոլեջի ուսանողների համար
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. ապրիլի 7-ին, Լյութերյան քոլեջի վաշինգտոնյան կիսամյակի դասընթացի շրջանակներում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան մի շարք համալսարանների ուսանողների համար:

Դասախոսության ընթացքում դեսպանը հակիրճ ներկայացրեց Հայաստանն ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Դեսպանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո առկա մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում դեսպանը շեշտեց հայ ռազմագերիների ո գերեվարված քաղաքցիականների հանդեպ իրականացված անմարդկային վերաբերմունքը, որոնք առկա են սոցիալական հարթակներում ներբեռնված տեսանյութերում:

Դեսպան Ներսեսյանն անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանությանը և կարևորեց միջազգային ճանաչումը՝ որպես ապագա ցեղասպանությունների կանխարգելման միջոց: Այս համատեքստում դեսպանը նշեց նաև Թուրքիայի կողմից վարվող ժխտողական քաղաքականությունը:

Դեսպանը ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին և կարևորեց 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևերն ու հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին տեղի կունենա ամենաբարձր մակարդակով ճանաչումը:

Դասախոսությունը շարունակվեց հարց ու պատասխան ձևաչափով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: