• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մակունցի՝ Ֆրեզնո այցի վերաբերյալ

23 հոկտեմբերի, 2021

Ս.թ. հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը այցելեց Ֆրեզնո՝ մասնակցելու Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 102-րդ ամենամյա ընթրիք-հանդիպմանը:

Իր ելույթում դեսպանը բարձր գնահատեց Ընկերակցության կողմից հայերին դարից ավելի ցուցաբերված աջակցությունը, շեշտելով 1988թ. երկրաշարժից հետո, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, անկախության հռչակումից ի վեր, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանին ցուցաբերված հսկայական օգնությունը և առանձնանշեց տեղում իրականացվող մարդասիրական հսկայածավալ աշխատանքը:

Դեսպան Մակունցը անդրադարձ կատարեց նաև Ընկերակցության կողմից աշխարհով մեկ իրականացվող կրթական ծրագրերին՝ բնորոշելով դրանք Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում բնակվող հայերի միասնականություն ապահովող արդյունավետ եղանակ:

Ֆրեզնո կատարած մեկօրյա այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպեց Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Մայք Քարբասսիի և պրոֆեսոր Հարրի Հարրիսի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

   Հոկտեմբերի 24-ին դեսպան Մակունցը այցելեց Ֆաուլեր քաղաքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ֆրեզնոյում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցիներ և մասնակցեց առավոտյան պատարագներին:

Դեսպան Մակունցը ծաղիկներ է խոնարհել Ֆրեզնոյի պետական համալսարանի տարածքում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Դեսպանն այցելել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, այնուհետ ուղևորվել հայկական գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհել Սողոմոն Թեհլիրյանի ու Վիլյամ Սարոյանի շիրիմներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: