• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մակունցի այցը Քլիվլենդ

14 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 12-ից 14-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվում էր Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում՝ տեղի հայ համայնքի հետ հանդիպելու նպատակով։
Այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին դեսպան Մակունցը, Քլիվլենդի Հայ մշակութային խմբի հրավերով, մասնակցել է Արցախի 《Մենք ենք, մեր սարերը》 նմանօրինակ հուշարձանի բացման արարողությանը։ Արարողությունը կայացել է 《Քլիվլենդի Մշակութային Այգիներ Ֆեդերացիայի》 կազմում գտնվող Հայկական մշակութային այգու տարածքում։
Բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Հրաչ Սարգսյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հուշարձանի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել դեսպան Մակունցը, ով կարևորել է հայկական այգում նման հուշակոթողի տեղադրումը, որպես հայ մշակութային ժառանգության օրինակ, ինչպես նաև հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ։
Այնուհետև դեսպան Մակունցն այցելել է նաև Քլիվլենդի հայկական 《Արարատ》 ձյուդոյի դպրոց, ծանոթացել դպրոցի կատարած աշխատանքներին և իրականացվող գործունեությանը։
Երեկոյան Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից սրահում կազմակերպվել էր դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը հայ համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, 44-օրյա պատերազմին հաջորդած հումանիտար մարտահրավերները և տարածաշրջանում ներկայիս իրավիճակը։ Դեսպան Մակունցը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ում հայ համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է համայնքին հուզող մի շարք հարցերին։
Նոյեմբերի 14-ի առավոտյան դեսպան Մակունցը մասնակցել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կայացած պատարագին, որը նվիրված էր արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում նահատակված հայ զինվորների հիշատակին։ Դեսպան Մակունցը մասնակցել է նաև պատարագին հաջորդած հայ համայնքի և եկեղեցու կողմից կազմակերպված ընդունելությանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: