• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

13 հլս, 2025

Ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել  տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա խարսխված Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը։ Կարևորվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ ուղղված ընդհանուր բարեկեցության խթանմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների,  էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և  իրականացվելիք քայլերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: