• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկեց պաշտոնական հանդիպումներով

01 մարտի, 2024
Ս․թ․ մարտի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկեց պաշտոնական հանդիպումներով։ Այցի առաջին օրը դեսպան Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Դեսպան Մակունցը քաղաքապետ Բասսին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի նամակը՝ երկու քաղաքների միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ։ Զրուցակիցները պայմանավորվեցին կապի մեջ դնել քաղաքապետարանների ներկայացուցիչներին՝ փոխգործակցության բազմոլորտ օրակարգ մշակելու համար։
Հաջորդիվ՝ դեսպան Մակունցը առանձին հանդիպում ունեցավ նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանի հետ, որի ընթացքում ուրվագծվեցին երկկողմ աշխատանքներն առաջ մղելու հնարավորությունները:
Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպեց նաև Լոս Անջելեսի ոստիկանապետի տեղակալ Դանիել Ռանդոլֆի հետ: Դեսպան Մակունցը զրուցակցին ներկայացրեց Ներքին գործերի նախարարությունում բարեփոխումների հիմնական ուղղությունները, փոխանցեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի նամակն՝ ուղղված Լոս Անջելեսի ոստիկանապետին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ սկսել հատկապես կրթական, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: