• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Կոլորադո նահանգ

27 ապրիլի, 2024
Ս.թ. ապրիլի 26-ին և 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Կոլորադո նահանգում՝ Դենվեր, Ավրորա և Բոլդեր քաղաքներում։
Ապրիլի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է Դենվերի տնտեսական զարգացման և հնարավորությունների գործակալության համաշխարհային բիզնեսի զարգացման տնօրեն Ստեֆանի Գարնիքայի, Դենվերի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Քերըն Գարվիցի, քաղաքապետարանի ներկայացուցիչների և այլ փորձագետների, ինչպես նաև նահանգի գլխավոր դատախազ Ֆիլ Վեյզերի հետ։ Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ քաղաքը՝ բազմաթիվ հայեր իրենց ներդրումն ունեն քաղաքի զարգացման և ապագային միտված ծրագրերին։ Քաղաքապետն իր գնահատանքն է հայտնել հայկական համայնքի ակտիվ նեգրավվածության կապակցությամբ։ Դեսպանն առանձին հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների կին առաջնորդների հետ, այցելել Կոլորադոյի համալսարան (Դենվեր), հանդիպել ծրագրերի համակարգման ղեկավար Անդրեյ Միխաիլչենկոյի հետ, ոչ ընդարձակ հանդիպում է ունեցել հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ Բոլդերի ուսանողական քաղաքում։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, երկուստեք ընդգծվել է հայ համայնքի դերը և նշանակությունը ինչպես Կոլորադո նահանգի, այնպես էլ Հայաստանի զարգացման համար։ Կոլորադոյի համալսարանում (Դենվեր) հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը փոխանցել է ԵՊՀ ռեկտորի անունից համագործակցության նամակ-առաջարկը, քննարկվել են ԵՊՀ և Կոլորադոյի համալսարանի միջև համագործակցության ուղղություններն ու կրթական հատուկ ծրագրեր կազմելու հնարավորությունները։
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել դեսպան Մակունցի հանդիպումը Կոլորադոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Մակունցը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին և Սփյուռք-ՀՀ համագործակցության կարևորությանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: