• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը աշխատանքային այցով գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում

18 օգոստոսի, 2024
Ս․թ․ օգոստոսի 18-23-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը աշխատանքային այցով գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին։
Այցի առաջին օրը դեսպան Մակունցը Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի հետ միասին հանդիպել է Չիկագոյի հայ համայնքի երիտասարադների հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, մասնավորապես այդ ոլորտում իրականացվող երիտասարդական ծրագրերի, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունների և դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի, հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ։ Դեսպանը երիտասարդներին է ներկայացրել իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ ՀՀ պետական քաղաքականությունը, անդրադարձել է խաղաղության օրակարգին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին։
Նույն օրը երեկոյան Պատվավոր հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի, որին մասնակցել են Իլինոյս նահանգից ընտրված կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, ՀՀ-ից Դեմոկրատական կուսակցության համաժողովին մասնակցելու նպատակով ժամանած պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը, Ֆրեզնոյում և Օհայոյում ՀՀ պատվավոր հյուպատոսները, Չիկագոյում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի (գլխավոր և պատվավոր հյուպատոսություններ), հայ համայնքի և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ, գիտնականներ։
Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթներով հանդես են եկել Չիկագոյում պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, Չիկագոյի պատվավոր հյուպատոսների ավագ, Չիկագոյում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Փոլ Վան Հալթերենը, ինչպես նաև դեսպան Լիլիթ Մակունցը։ Իր խոսքում դեսպանը բարձր է գնահատել ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի գործունեությունը, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ կարևորելով Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի Հանրապետության զարգացման և անվտանգության ամրապնդման գործում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: