• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մակունցի այցը Ֆիլադելֆիա և Կալիֆորնիա նահանգներ

16 նոյեմբերի, 2024
Նոյեմբերի 16-ին և 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը այցելել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա և Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքներ՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին։
Նոյեմբերի 16-ին Ֆիլադելֆիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի և Ֆիլադելֆիայի հայկական ժառանգության հիմնադրամի կազմակերպմամբ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երեկո, որին մասնակցել են Փենսիլվանիայի նահանգային օրենսդիր մարմնի, քաղաքային իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես են եկել Ֆիլադելֆիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Հարի Չերքենը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Ֆիլադելֆիայում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Մարին Ֆրավել-Վեննելը և ԱՄՆ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Ագնես Ֆոնդեր Մյուհլը։
Իր բացման խոսքում դեսպան Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը, ներկայացնելով ոչ միայն նրա ստեղծագործական ուղին, այլև նրա կողմից իրականացված մարդասիրական ու բարեգործական ծրագրերը։ Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Ֆիլադելֆիայի հայկական ժառանգության հիմնադրամի անդամներին՝ Հայկական ժառանգության պուրակի կառուցման նախաձեռնության համար։
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրելու Շառլ Ազնավուրի ստեղծագորությունները ֆրանսահայ երաժիշտ Հակոբ Ղասաբյանի կատարմամբ։
Նոյեմբերի 17-ին դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են Ֆրեզնոյից ընտրված կոնգրեսական Ջիմ Կոստան, նահանգային և համայնքային իշխանությունների երկկուսակցական պաշտոնատար անձինք, դատավորներ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ծագումով Ֆրեզնոյից ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հոգևոր հայրեր, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Սեմ Սիմոնյանը, Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել դեսպան Մակունցը՝ բարձր գնահատելով Պատվավոր հյուպատոսության և հատկապես պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի կողմից 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքները և մարդասիրական ծրագրերը ՀՀ-ում՝ ընդգծելով Պատվավոր հյուպատոսության կարևոր դերակատարումը հայ համայնքի և Հայաստանի Հանրապետության կապի ամրապնդման, ԱՄՆ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության և ՀՀ-ԱՄՆ բարեկամական հարաբերությունների ջերմացման հարցում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: