• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակության հետ

17 հնվ, 2026

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախագծի, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերության բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման արդյունավետությունը, մասնավորապես` հանդիպման նախօրեին` 2026թ. հունվարի  13-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի հրապարակումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հանձնառությունը՝ ուղղված փոխադարձ  հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակականության ապահովմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: