• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը

04 փետրվարի, 2026
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը։
 
Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ մոտեցումները կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում։ Դեսպանն ընդգծել է, որ կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները՝ առանց վախի, ճնշման կամ խտրականության։
 
Իր ելույթում դեսպանը նշել է, որ Հայաստանը, որպես առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, ունի հարուստ պատմական փորձ հավատքի դերի առնչությամբ՝ ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ժամանակակից Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ՝ անկախ իրենց կրոնական համոզմունքներից։
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրոնական բազմազան միջավայրը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առանձնահատուկ դերի կողքին, երկրում ազատորեն գործում են եզդիական, հրեական, մահմեդական, կաթոլիկ, ավետարանական և այլ կրոնական համայնքներ, որոնց իրավունքները պաշտպանված են նույն իրավական դաշտում։
Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ հավատքի ազատության պաշտպանությունը նպաստում է հասարակական կայունությանը և ժողովրդավարական դիմակայունությանը՝ նշելով, որ կրոնի քաղաքականացումն ու շահարկումը կարող են խորացնել բաժանումներն ու վտանգել երկարաժամկետ անվտանգությունը։
 
Միևնույն ժամանակ, դեսպան Մկրտչյանը ափսոսանք է հայտնել, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հեղինակավոր հարթակը օգտագործվել է օլիգարխների կողմից ղեկավարվող քաղաքական շարժման կողմից՝ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը վարկաբեկելու և նախընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։
Ամփոփելով՝ դեսպան Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել պաշտպանել կրոնի կամ հավատքի ազատությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ այն դիտարկելով որպես ժողովրդավարական կայունության և տևական խաղաղության հիմնարար բաղադրիչ։ Նա իր խոսքը եզրափակել է Աստվածաշնչի 16:8 առակով. «Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ»։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: