• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի

30 մարտի, 2026
ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի։ Համերգի ընթացքում հնչել են ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները՝ հայ և ամերիկացի երաժիշտների կատարմամբ։
 
Բացման խոսքով հանդես են եկել Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը։ Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով Հովնան Սրբազանին նման ընդունելության և պատվի արժանացնելու համար, իր խոսքում մասնավորապես նշել է․
 
«Որպես ՀՀ դեսպան՝ ինձ համար մեծ պատիվ և օրհնություն է Ծաղկազարդի կիրակի օրը արժանանալ նման ընդունելության և ունկնդրել Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները։
Համաձայն Ալան Հովհաննեսի ժամանակակիցների՝ նրա կյանքը ինքնաճանաչման փնտրտուք էր, և այդ գաղափարը հիմա էլ մեզ հետ է, քանի որ մենք՝ որպես ազգ, կանգնած ենք ինքնաճանաչման, որպես պետություն՝ ինքնանորոգման, իսկ որպես եկեղեցի՝ բարենորոգման խնդրականի առաջ։ Բայց մի բան հստակ է՝ բոլոր ուղղություններով հաջողելու ենք»։
 
Հանդիպմանը ներկա են եղել համայնքային առաջնորդներ, Ալան Հովհաննեսի ընտանիքի անդամներ, ծխական խորհրդի անդամներ, հավատացյալներ և այլք:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: