• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն ԱՄՆ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

10 օգոստոսի, 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն ԱՄՆ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
 
Մասնակիցներին ներկայացվել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված երկկողմ և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
 
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել է մասնակիցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: