• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է քննարկում՝ ամերիկյան վերլուծական կենտրոնների, փորձագետների և մասնագիտական շրջանակի ներկայացուցիչների մասնակցությամբ 

16 նոյեմբերի, 2026
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է քննարկում՝ ամերիկյան վերլուծական կենտրոնների, փորձագետների և մասնագիտական շրջանակի ներկայացուցիչների մասնակցությամբ 
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է ամերիկյան վերլուծական կենտրոնների, փորձագետների և մասնագիտական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկման։
 
Բացման խոսքով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի ավագ խորհրդական, դեսպան Անն Մարի Յաստիշոքը:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման առաջնահերթություններին, արհեստական բանականության ոլորտում երկրի ներուժին և միջազգային տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
 
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի դիրքավորման, հետազոտությունների և մշակումների զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առաջադեմ տեխնոլոգիաների և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: