• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

25 հոկտեմբերի, 2011
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին 2 տասնյակից ավելի կոնգրեսականներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում շնորհավորեցին Հայաստանի անկախության 20-ամյակը եւ դրվատեցին Հայաստանի` անկախ պետականության կերտման ճանապարհին արձանագրած նվաճումները: Նրանք միաժամանակ վստահեցրին, որ շարունակելու են իրենց գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Իր ելույթում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ օրենսդիր եւ գործադիր մարմիններին Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից ցուցաբերած աջակցության համար: Հայաստանի դեսպանը ընդգծեց Կոնգրեսի հայանպաստ խմբի մեծ դերը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին թե բարոյական եւ թե նյութական օգնություն տրամադրելու հարցում:

Դեսպան Մարգարյանը կոնգրեսականներ Հովարդ Բերկամին եւ Ադամ Շիֆին հանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: