• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես Վաշինգտոնում

18 ապրիլի, 2012
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես Վաշինգտոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ։

Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա.Պողոսյանը, ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, լյութերանական եկեղեցու հոգևորականներ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման խոսքում դեսպան Մարգարյանը մասնավորապես նշել է, որ նման միջոցառումները Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելուց բացի հետագա ցեղասպանությունների հնարավորությունը կանխարգելելու կարևոր առաքելություն են կատարում։ Նա շնորհակալություն է հայտնել Բարեփոխման լյութերանական եկեղեցուն ցուցահանդեսն իրենց մոտ անցկացնելու համար։

Բարեփոխման լյութերանական եկեղեցու առաջնորդը կարևորել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը։ Նա համոզմունք է հայտնել, որ հավատացյալների համայնքը պետք է իրազեկվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։

Վաշինգտոնի «Հայկական ազգային ինստիտուտի» տնօրեն Ռ.Ադալյանը ներկայացրել է ցուցանմուշները և հակիրճ պատմական ակնարկ կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: