• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը

24 ապրիլի, 2012

Ապրիլի 18-ին հայ գրատպության հինգհարյուրամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը` ցուցադրելով Կոնգրեսի գրադարանի պահոցում առկա հայ մատենագրության և գրատպության վաղ ու ժամանակակից շրջանի նմուշներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրենք Փըլլոնը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներ Էրիկ Ռուբինը, Մարի Յովանովիչը, Սպիտակ Տան, Պետքարտուղարության, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմի այլ օղակների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Կոնգրեսի գրադարանի տնօրենը, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս առիթով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի գծով մասնագետ և ցուցահանդեսի համակարգող Լևոն Ավդոյանի հեղինակությամբ Կոնգրեսի գրադարանը հրատարակել է նաև «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ Կոնգրեսի գրադարանում հայկական գրականության ավանդույթի դիտողական հետազոտություն» կատալոգը:

Միջոցառման գլխավոր բանախոսը Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանն էր, որը հանդես եկավ հայոց պատմության, հայ գրի և մշակույթի վերաբերյալ համապարփակ զեկույցով: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: