• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

25 ապրիլի, 2012

Ապրիլի 25-ին ԱՄՆ Կոնգրեսում` Սենատի «Քեննեդի խմբակցության» պատմական դահլիճում, Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Միջոցառմանն ելույթներով հանդես եկան ԱՄՆ Ներկայացուցիչների տան հայանպաստ խմբի համանախագահները, ինչպես նաև շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ: Բոլոր ելույթ ունեցողները դատապարտում էին Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, կոչ էին անում Միացյալ Նահանգների կոնգրեսին և վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի բոլոր այն անդամներին, որոնք իրենց նպաստն են բերում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Նա հայտարարեց, որ հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվել են ԱՄՆ Սենատի անդամ Մ. Քըրքը, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ա. Էշյուն և Բ. Շերմանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: