• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մարզական խաղեր` նվիրված ՀՀ զինված ուժերի 20-ամյակին

08 հուլիսի, 2012

Հուլիսի 4-8-ը Վաշինգտոնում անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության ԱՄՆ արևելյան ափի 22-րդ շրջանային միջմասնաճյուղային խաղերը, որոնք նվիրված էին ՀՀ զինված ուժերի 20-ամյակին: Մրցույթներին մասնակցեցին ԱՄՆ 10 նահանգները ներկայացնող հայ համայնքի 500-ից ավելի մասնակիցներ:

Խաղերին նվիրված պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Ներկաներին ողջույնի խոսք հղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով ՀՄԸՄ-ի դերը նոր սերնդի ազգային դաստիարակության և Սփյուռքում հայապահպանության գործում` դեսպան Մարգարյանը նշեց, որ ՀՄԸՄ խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլ նաև միասնության ու համերաշխության ոգին տարածելու գերազանց հնարավորություն: Նա հավելեց, որ Հայրենիքի անկախության վերականգնումից ի վեր ՀՄԸՄ օրինակով առաջ են եկել նոր նախաձեռնություններ, այդ թվում Համահայկական մարզական խաղերը, «Բազե» երիտասարդական հավաքը և այլն:

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ շքերթ խաղերի փակման կապակցությամբ և պարգևների հանձնման արարողություն: Ներկաներին կրկին ողջունեց և շնորհավորեց ՀՀ դեսպանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: