• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում

21 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-այմակին, որին ներկա էին քաղաքապետ Ֆրանկ Ջեքսոնը, բարձրաստիճան այրեր, համայնքային կառույցների ղեկավարներ եւ հայ համայնքի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին անկախ պետականության 21-րդ տարեդարձի առթիվ՝ Քլիվլենդի քաղաքապետը կարևորել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ ընդունված Հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա պետությունը, 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո հիմնել է Հայաստանի Առաջին ժողովրդավարական Հանրապետությունը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին առանց որեւէ արտաքին ուժի միջամտության վերականգնել իր անկախությունը»: Հռչակագիրը բարձր է գնահատում այն փաստը, որ Հայաստանը դարձել է ամուր միջազգային կապեր ունեցող բարգավաճ, խաղաղ եւ անվտանգ երկիր, ինչպես նաեւ պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի ազատությունը: Ըստ Հռչակագրի՝ Հայաստանը մոդել է տարածաշրջանի երկրների համար:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ «Քլիվլենդը հպարտ է հյուրընկալելու հայկական կենսունակ համայնքին, որի հարուստ մշակույթը եւ ընտանեկան արժեքները հայ-ամերիկյան կրոնական, սոցիալական եւ մշակութային բազմաթիվ կազմակերպությունների միջոցով փոխանցվում են ապագա սերունդներին»:

Այնուհետեւ տեղի է ունեցել հայկական եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողություն Քլիվլենդի քաղաքապետարանի Ռատունդայում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: