• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական Օլիմպիական խաղեր ԱՄՆ-ում

02 սեպտեմբերի, 2013
Հայկական Օլիմպիական խաղեր ԱՄՆ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Վաշինգտոնում տեղի ունեցան Հայկական երիտասարդական միության 80-րդ Օլիմպիական խաղերը, որոնց մասնակցեցին ԱՄՆ եւ Կանադային ՀԵՄ տարբեր մասնաճյուղերի մոտ երկու հազար մարզիկներ եւ հյուրեր: Օլիմպիական խաղերի շրջանակներում մրցաշարեր անցկացվեցին տարբեր սպորտաձեւերում:

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայկական երիտասարդական միության Օլիպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որի մասնակիցներին ուղղված խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ նմանօրինակ միջոցառումները ոչ միայն մարզական նշանակություն ունեն, այլեւ բացառիկ հնարավորություն են ստեղծում Սփյուռքում հայ երիտասարդության համախմբման, հայկական ինքնության, մշակյույթի եւ ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում:

Բացման արարողության նախօրեին Հայկական երիտասարդական միության ներկա եւ նախկին անդամների 50 հոգանոց պատվիրակությունն այցելեց ՀՀ դեսպանություն: Դեսպան Մարգարյանի հետ կայացած զրույցի ընթացքում արծարծվեցին ամերիկահայ համայնքին հուզող բազմաթիվ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումների վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ Հայաստանի հարաբերություններին հարեւան երկրների հետ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: