• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմի հետ

18 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Նյու Յորքից կոնգրեսական Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ:

Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Մ.Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր պարտականությունների իրականացման ասպարեզում:

Կոնգրեսական Գրիմը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում:

Դեսպան Մարգարյանն ու կոնգրեսական Գրիմը քննարկեցին ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակը եւ իրականացվելիք աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: