• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ամերիկահայ բժիշկների կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառում Նյու Յորքում

22 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 22-ին Նյու Յորքում տոնական միջոցառմամբ նշվեց Ամերիկահայ բժիշկների կազմակերպության 20-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ամերիկահայ համայնքի առաջնորդներ, համայնքային տարբեր կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Ամերիկահայ բժիշկների կազմակերպության անդամ բժիշկ Ռաֆֆի Հովհաննիսյանին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով շնորհված Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանը:

Երեկոյի ընթացքում պատվավոր պարգեւներ ստացան նաեւ Ամերիկահայ բժիշկների կազմակերպության հիմնադիր հայրեր Նաբեթ Քասաբյանը, Խորեն Նալբանդյանը եւ Ջոն Ներսեսյանը:

Դեսպան Սարգսյանը կազմակերպության անդամ, բժիշկ, բարերար Ռաֆֆի Հովհաննիսյանին հանձնեց նշանակալի բարեգործական գործունեության համար ՀՀ Նախագահի կողմից շնորհված Մխիթար Հերացի մեդալը` նշելով, որ այս մեդալը բժիշկ Հովհաննիսյանի հայանպաստ գործունեության արժանի գնահատականն է:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: